«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

«Արցախի անկախություն ասվածը թշնամիների կողմից մեզ պարտադրված սուտ օրակարգ է»

«Արցախի անկախություն ասվածը թշնամիների կողմից մեզ պարտադրված սուտ օրակարգ է»
10.05.2022 | 07:34

Մինչ այսօր ոչ մի հայտնի քաղաքական ուժ, ոչ մի հայտնի քաղաքական, պետական գործիչ չի ասել, որ Արցախի հարցի լուծման ՀՀՇ-ի որդեգրած ճանապարհը, որն էր միավորումը Արցախի անկախությամբ փոխարինելը, և որին 1991-ին իրենք բոլորը լուռ համաձայնել են, սխալ է եղել:

Չեն ասում, որ սխալվել են, երբ կարծել են և հավատացել, որ աշխարհը դա ավելի շուտ կընդունի: Այն դեպքում, որ աշխարհի գլխավոր սկզբունքն է. «Բաժանիր, որ տիրես»: Իսկ բաժանելու, պառակտելու գլխավոր միջոցը պատերազմն է և ահաբեկչությունը, որն անվերջ հրահրում կամ կազմակերպում են: Ի դեպ, վերջերս անդրադարձա այն փաստին, որ, երբ ԼՂԻՄ-ը Հայաստանին միավորվեց, 1989-ի դեկտեմբերի 1-ի Գերագույն Խորհրդի որոշմամբ, այդ ժամանակ դեռ Խորհրդային Միությունն էր, և, բնականաբար, կար նրա ղեկավարության համաձայնությունը այդ պահին:

Իսկ Անկախ Հայաստանը, փաստորեն, հակառակն արեց՝ 1991-ի դեկտեմբերին անկախացրեց ԼՂԻՄ-ը իրենից: Մինչ այդ էլ սեպտեմբերի 21-ին թույլ չէր տվել, որ Արցախի հայությունը մասնակցի Հայաստանի անկախության հանրաքվեին: Իբր աշխարհի համար Արցախի անկախությունն ավելի ընդունելի է: Տեսանք, թե որքան ընդունելի է: Երբ ասում եմ, որ պետք է նշվեն այն սխալները, որոնք հանգեցրին այս ողբերգությանը, նպատակը դրանք շտկելն է: Սխալն ինքնին ստի դրսևորում է: Արցախի անկախություն ասվածը սուտ օրակարգ է` թշնամիների կողմից մեզ պարտադրված: Հայաստանի հանրապետության առաջին իրավական փաստաթուղթը Անկախության հռչակագիրն է, որտեղ նշված է Արցախի Հայաստանին միավորված լինելու փաստը՝ 1989-ի փաստաթղթերի հիման վրա: Սահմանադրությունը, բնականաբար, հիմնված է Անկախության hռչակագրի վրա, այլապես այն անօրինական է: Հիմա ասեք, խնդրում եմ. մենք պետությու՞ն ենք, թե՞ սուտը ստի վրա կառուցած ինքնախաբեության պատ, որն արդեն փլվել է, բայց խոստովանող չկա: Մեր ապրելու սկզբունքը մեկը պետք է լինի. ինչ անում ենք, ինչ չենք անում, անում ենք միասին:

Անկախանում ենք, անկախանում ենք միասին, միավորվում ենք որևէ դաշինքի՝ միավորվում ենք միասին: Դա ընտրության հարց չպետք է լինի, քննարկման հարց առավել ևս չպետք է լինի: Դա ի վերուստ որոշված է:


Կարինե Հակոբյան

Դիտվել է՝ 5295

Մեկնաբանություններ